Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արփինե Հովհաննիսյան. «Արի՛, ես ցույց կտամ 18 տարեկան, ում Նիկոլն ու Աննան են սպանել»

Արփինե Հովհաննիսյան. «Արի՛, ես ցույց կտամ 18 տարեկան, ում Նիկոլն ու Աննան են սպանել»
16.01.2021 | 12:07

Ի պատասխան Լենա Նազարյանի հարցադրման՝ «այդ, ո՞ր 18 տարեկանի կյանքի հաշվին եք պատրաստվում ազատագրել Արցախը», ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական ճանապարհով Բերձորն ու Քարվաճառը հանձնած, Շուռնուխը ու էլի շատ բան հանձնած դավաճանի աջակիցը խոսում է քաղաքական ճանապարհով հող հետ բերելու մասին։


Շուրջ 5000 18 տարեկանի գլուխ կերած ընտանիքի մտերիմը տեսականորեն պաշտպանում է 18 տարեկանի կյանք։ Արի, ես ցույց կտամ 18 տարեկան, ում Նիկոլն ու Աննան են սպանել, իսկ դու էլ դա արդարացնում ես։
Չէ, բանավեճի չեմ հրավիրելու։
Ինտելեկտուալ հյուծում կստանամ»։

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ